Արթուր Ալեքսանյան. Ինձ մոտիվացնում է մեր ժողովուրդը
«Ինձ մոտիվացնում է մեր ժողովուրդը, իմ ազգը, այն մարդիկ, ովքեր դրսում մոտենում են ինձ ու շնորհավորում»,- Բաղրամյան 26-ում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը լրագրողնորի հետ զրուցում ասաց հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ունեք մեկ օլիմպիական ոսկի, դեպի երկրորդը գնալու ճանապարհին ի՞նչն է մոտիվացում։
Նրա խոսքով, մշտապես ասել է, որ կփորձի, կձգտի, իրենից կախված ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար։
«Այս տարի էլ կանեմ ամեն ինչ կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալու համար»,- ասաց մարզիկը։
Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ 2050 թվականին ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ, նա նշեց, որ չի կարող ասել, թե 2050 թվականին քանի օլիմպիական չեմպիոն կունենան, բայց վստահ է, որ երկուսից ավելի շատ կունենան. «Բայց այդ 25-ից որ մի քանիսինն իմը լինի, շատ լավ կլինի»։
«Իմ կարծիքով, պետք է քրտնաջան աշխատել, մարզիկներն իրենց առջև դնեն նպատակ ու հասնեն այդ նպատակին։ Այդ դեպքում մենք լավ արդյունքներ կունենաք։ Զգում ենք կառավարության, օլիմպիական կոմիտեի, նախարարության կողմից ուշադրություն»,- ասաց Ա. Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. ՀՀ-ում երիտասարդության շրջանում քրեական փսևդո-մշակութային ազդեցությունները շատ մեծ են
- Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
- Գոռ Մինասյան. Ամեն ինչ արվում է, որ Տոկիոյում այդ ոսկին ունենանք
- 10 լավագույն մարզիկի կհատկացվի 5–ական միլիոն դրամ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց
- Մրցումների ընթացքում Արթուր Ալեքսանյանը ատամների և ծնոտի շրջանում վնասվածք է ստացել
- Հայաստանի 10 լավագույն մարզիկները
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են