Ատոմ Ջանջուղազյան. Բողոքարկման համակարգում կան լուրջ խնդիրներ
«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը հրապարակեց պետական գնումների ոլորտում խորհրդարանի իր գործընկերների գույքագրած խնդիրները՝ թվարկելով գնումների բողոքարկման և հաշվետվողականության համակարգի կատարելագործումը, փոքր և միջին ձեռներեցների՝ գնումների գործընթացի մասնակցության խթանումը, կանաչ գնումների տոկոսի ավելացումը, որը նաև ԵՄ պահանջ է։
Պատագամավորն իր փորձով առնչվել է դեպքերի, երբ բողոքարկման ժամանակ միևնույն մարդու համանման բողոքները քննելիս տարբեր որոշումներ են կայացվում։
Կառավարության ներկայացուցիչ Ատոմ Ջանջուղազյանը նույնպես հաստատեց, որ բողոքարկման համակարգում կան լուրջ խնդիրներ և չկան կայացած վիճարկելի որոշումները վերանայելու մեխանիզմներ, ինչը պետք է արվի օրենսդրական փոփոխություններվ, որոնք, սակայն, չպետք է սահմանափակեն բողոքարկման համակարգը, այլ կատարելագործեն այն։
Ատոմ Ջանջուղազյանը նաև կարևորեց գնման գործընթացի իրականացման ժամկետների կանոնակարգման խնդիրը, որպեսզի նվազեցվեն ժամանակ չլինելու հիմքով մեկ անձից կատարվող գնումների տոկոսը։
Ֆինանսների նախարարը լսումներին ներկա պատգամավորներին և հրավիրվածներին տեղեկացրեց, որ նաև արտաքին աջակցության ծրագրերի համար գնումների ընթացակարգերի կարգավորման անհրաժեշտություն կա, որը տարբերվում է պետական միջոցներով կատարվող գնումներից։ Խնդրի վերաբերյալ կա հիմնական դոնորի՝ ՀԲ–ի դիքորոշումը, ըստ որի՝ եթե ազգային ընթացակարգերը չեն հակասում իրենց կարգավորումներին, ապա նախապատվություն կարող է տրվել դրանց։
Ջանջուղազյանը հայտնեց, որ ՀԲ–ի հետ արդեն ունեն համաձայնություն նոր ծրագրերի համար կիրառել Հայաստանի ընթացակարգերը՝ դրանք բանկի կարգավորումների հետ նախապես համադրելուց հետո։
Ամփոփելով լսումները՝ Արտակ Մանուկյանն անհրաժեշտ համարեց համագործակցության շարունակումը բոլոր կողմերի հետ՝ օրենսդրական բարեփոխումների «ռազմավարական փաթեթ» ներկայացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Նման մրցույթները Հայաստանի տնտեսությունը հանգեցրել են ապրանքային շուկաների գերմոնոպոլիզացման. Սերգեյ Բագրատյան
- Հայաստանի առաջին դեմքերի ծախսերի հրապարակման պահանջը տեռորիստների համար չէ
- Շատացել են «մեկ անձից» գնումները և որոշ դեպքերում դրանք կասկածի տեղիք են տալիս
- Մի վիրահատության ժամանակ վատ որակի ձեռնոցը 4 անգամ պատռվում է. խորհրդարանական լսումներ