Արա Ղազարյան. Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ
«Եթե խոսքը պաշտոնատար անձի մասին է, այդ ինֆորմացիան համարվում է հասարակության սեփականությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով ՀՔԾ-ի կողմից «Հրապարակ» օրաթերթի դեմ քրեական գործի հարուցումը։
Հիշեցնենք, որ վեճի առարկան նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ լուրի հրապարակումն է։
«Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածում խոսքը տեղեկություններն ապօրինի հավաքելու մասին, բայց եթե լրատվամիջոցը օգտվել է գաղտնի աղբյուրից, չի նշանակում, որ ապօրինի է, որովհետեւ լրատվամիջոցը կոնկրետ նպատակով է դա անում՝ ոչ թե կոմերիցիոն, այլ հանրային։
Որպեսզի հավաքելը լինի ապօրինի, պետք է ինչ- որ անօրինական քայլ արված լինի, այսինքն, ինչ-որ բան կոտրել , ինչ –որ համակարգ մտնել և այլն, այստեղ պարզ չէ։
Ես չեմ հիշում, թե ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը երբ է վերջին անգամ կիրառվել»,-ասել է Արա Ղազարյանը։
«Հրապարակ»-ի կողմից նախարարի կենսագրության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը, Արա Ղազարյանի խոսքով, պետական մարմնի նկատմամբ հանրային վերահսկողություն է, ինչը ժողովրդավարական կառավարման գաղափարն է, որի վրա, նրա խոսքով, հիմնվում են իշխանությունները, երբ մշտապես ուզում են արդարացնել իրենց քայլերը։
«Միշտ ասում են չէ՞ մենք ժողովրդավարական եղանակով ենք եկել։ Հիմա թերթը այդ ժողովրդավարական կառավարման հանրային իրավունքը իրացնելն ապահովողն է, տալիս է արժեքավոր տեղեկություն պաշտոնատար անձի դատվածության վերաբերյալ։
Էական չէ դատվածությունը մարվել է, թե ոչ, հասարակությունը ուզում է իմանալ, թե ովքեր այն մարդիկ, ովքեր իրականացնում են հանրային իշխանությունը , դա նորմալ է»,-նշել է մասնագետը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Մեդիա պաշտպան»-ի կոչը. «Դադարեցնել նման արատավոր գերծելաոճը»
- «hraparak.am» և «lragir.am» կայքերում տեղ գտած նյութերի մասով հարուցվել է քրեական գործ
- «Մեդիա պաշտպան». «Հրապարակ»-ը չի խախտել մասնագիտական էթիկան
- Վանեցյան. «Հորդորում եմ, որ Սուրեն Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարությանը»
- Այն ամենում, ինչ հրապարակվել է, կա որոշակի ճշմարտություն. Պապիկյանն իր դատվածության մասին