Արամ Ոսկանյանը՝ ղազախական Ատիրաուի գլխավոր մարզիչ
Հայ մասնագետ Արամ Ոսկանյանը նշանակվել է ղազախական «Ատիրաու» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
44-ամյա հայ մասնագետն ներկայացվել է թիմի ֆուտբոլիստներին, ովքեր հավաք են անցկացնում Թուրքիայում, ինչից հետո Ոսկանյանն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի հետ:
Ոսկանյանի օգնականը կլինի 32-ամյա մասնագետ Մանուկ Սարգսյանը, որը վերջին մեկուկես տարում աշխատել է «Ալաշկերտի» մարզչական շտաբում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են