Գոռ Մինասյան. Ամեն ինչ արվում է, որ Տոկիոյում այդ ոսկին ունենանք
«Յուրաքանչյուր մարզիկի ձգտած միակ բարձունքը օլիմպիական ոսկին է, ամեն ինչ արվում է դրա համար, որ Տոկիոյում այդ ոսկին ունենանք»,- Բաղրամյան 26-ում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն, 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը։
Նա նշեց, որ մայիսի վերջին հաշվարկներից հետո պարզ կլինի, թե քանի օլիմպիական տեղ ունեն, ովքեր են մեկնելու Տոկիո-2020։
Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառմանը, ծանրամարտիկն ասաց, որ մարզիկների, մարզաշխարհի համար նման միջոցառումները ոգևորիչ են. «Զգում ես, որ քո արածը, քո գրանցած արդյունքը զուր չի անցել, քո երկիրը գնահատում է քո արդյունքը։ Բոլորս շատ զգացված ենք այս վերաբերմունքի համար, ավելի շատ պարտավորցենում է, որ մենք օլիմպիական տարում ձգտենք ավելի մեծ արդյունքների»։
Հարակից հրապարակումներ`
- 10 լավագույն մարզիկի կհատկացվի 5–ական միլիոն դրամ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց
- Հայաստանի 10 լավագույն մարզիկները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան