Ցավ ես զգում, որ նման մարդիկ հեռանում են.արվեստի գործիչները՝ Մանարյանի մասին
Սբ. Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ էին հավաքվել մշակույթի բազմաթիվ գործիչներ, արվեստագետներ, պաշտոնյաներ և պարզապես քաղաքացիներ, որոնք գնահատում են դերասանի ներդրումը հայ կինոյի զարգացման գործում:
Պաշտոնյաներից հոգեհանգստին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
«Միշտ անժամանակ են մահերը: Վստահ եմ՝ հիմա ինքը այստեղ է, տեսնում է մեզ, ասում է ինչ եք հավաքվել գնացեք գործ արեք: Ցավակցում եմ բոլորիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանն էլ նշեց՝ ցավ է զգում, որ նման մարդիկ հեռանում են։
«Այդ արվեստագետներն անհատականություն էին, որ ոչ ոքի նման չէին, կարողանում էին ստեղծել իրենցը, միայն իրենցը և դրանով բոլորը ճանաչում էին: Իհարկե ցավ ես զգում, որ նման մարդիկ հեռանում են, բայց միևնույն ժամանակ հպարտանում ես, որ նման մարդկանց հետ շփվել ես: Դուք գիտե՞ք, որ Մանարյանը բազում երգեր ունի իր բառերով գրված, մարդը միայն տիկնիկներով չէր զբաղվում, միայն կինոյով չէր զբաղվում, նա ողջ էությամբ արվեստի մեջ էր»,- ասաց Վիգեն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը կյանքից հեռացել է 2020թ. փետրվարի 19-ին:
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել
- Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան