ԵՄ առաջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել Իդլիբում ռազմական գործողությունները
ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Սիրիայի հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբի նահանգում: Այս մասին գրում է Ռուսական TASS գործակալությունը։ Ըստ գործակալության տարածած հաղորդագրության, այդ մասին ասված ուրբաթ օրը Բրյուսելում անցկացվող պետությունների և կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստում ընդունված հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի հակամարտության կողմերը, ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է ամբողջությամբ կատարեն սիրիական կարգավորման վերաբերյալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները: «ԵՄ-ն կրկին վճռականորեն կոչ է անում բոլոր կողմերին ապահովել հրադադարի հաստատման պահանջը, երաշխավորել խաղաղ բնակչության պաշտպանությունը և լիովին կատարել 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրով իրենց ստանձնած պարտավորությունները», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ առաջնորդները նաև կոչ են արել չխոչընդոտել ուղղակի մարդասիրական հոսքերի հասանելիությունը բոլոր կարիքավորների համար: «Միջազգային հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խախտումների համար պատասխանատվությունը ունեն առաջնային նշանակություն: Այդ պատճառով ԵՄ-ն կրկին կոչ է անում Սիրիայի իրավիճակի մասին հարցը կրկին հանձնել Միջազգային քրեական դատարան: ԵՄ-ն պարտավորվում է ուժեղացնել իր հումանիտար օգնությունը Իդլիբի խոցելի քաղաքացիական բնակչության համար»,–ասվում է Եվրախորհրդի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իդլիբ. Ոչնչացվել է մեկ տանկ, վեց հետևակային մարտական մեքենա
- Թուրքիան Իդլիբում հարձակողական գործողություն սկսեց
- ՄԱԿ-ը Սիրիայի հարևան երկրներին կոչ է արել ընդունել ավելի շատ փախստականների՝ Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան