Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա
Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 20-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է զոհվել 5-ը՝ վիրավորվել: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Ասադի ուժերի հենակետերին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այդ միջադեպից հետո Թուրքիան նոր ստորաբաժանումներ ու զինտեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման: Դրանք պիտի համալրեն Սիրիայի տարածքում տոեղակայված թուրքական զինուժի բազան:
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ դեպի սահմանամերձ Ռեյհանլը քաղաք շարժվող շարասյան մեջ ընդգրկված են Կայսերիի «Կոմանդո» հատուկ գումարտակի անձնակազմի մի մասը, հետևակի մարտական մեքենաներ, տանկեր ու տարբեր տեսակի զենք-զինամթերք:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ առաջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել Իդլիբում ռազմական գործողությունները
- Թուրքիան մտադիր է ուժեղացնել շփումները Ռուսաստանի հետ ՝ Իդլիբում իրավիճակը կարգավորելու համար
- Էրդողան. «Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»
- Էրդողան․ Թուրքիան կհարվածի Սիրիայի ուժերին ցանկացած վայրում, եթե մի թուրք զինվոր էլ վնասվի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան