Կորոնավիրուս. Ուկրաինայի ցուցարարները հարձակվել են Չինաստանից տարհանված մարդկանց տեղափոխող ավտոբուսների վրա
Ուկրաինայի մի քանի տասնյակ ցուցարարներ հարձակվել են կորոնավիրուսի պատճառով Չինաստանից տարհանված մարդկանց տեղափոխող ավտոբուսների վրա: Այս մասին գրում է BBC-ն։
Տարհանվածներին տեղափոխել են Նովի Սանժար քաղաքի հիվանդանոց, որտեղ նրանք 14 օր կանցկացնեն կարանտինում:
Նախագահ Զելենսկին ցուցարարներին հորդորել է կարեկցանք ցուցաբերել:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ տեղեկատվությունը, որը իբր տարածել է առողջապահության նախարարությունը տարհանվածների շրջանում կորոնավիրուսի վարակի առկայության մասին, կեղծ է։
Ուկրաինայում չկա կորոնավիրուսի հաստատված դեպք, որը ծագել է անցյալ տարեվերջին Չինաստանի Հուբեյ նահանգում: