Ուհանում ավարտվել է ևս մեկ ժամանակավոր հիվանդանոցի կառուցումը
Չինաստանի Ուհան նահանգում ավարտվել է կորոնավիրուսային հիվանդանոցի կառուցումը։ Առավելագույն քանակով մահճակալներ ունեցող հիվանդանոցը շուտով կսկսի հիվանդներ ընդունել։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Նոր ժամանակավոր հիվանդանոցը կոչվում է Ռիհայ: Հիվանդանոցի կառուցումն ու դրա ստուգումը ավարտվել են հինգշաբթի օրը: Ընդհանուր առմամբ, դրանում կա 3690 մահճակալ, այն ամենամեծն է այս տիպի հիվանդանոցների շարքում: Հոսպիտալը վերափոխվել և վերակառուցվել է չորս դատարկ գործարանների հիմքի վրա, որոնք զբաղեցնում էին ընդհանուր առմամբ 54 հազար քմ տարածք։
Հիվանդանոցն ունի ցնցուղներ, շարժական զուգարաններ և հանգստի գոտիներ, ներառյալ գրադարաններ, կինոթատրոններ և խորտկարան:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու դեպք է գրանցվել
- Հուբեյում մեկ օրում կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել
- Չինաստանի բանտերից մեկում 200 դատապարտյալ վարակվել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են