Պորտուգալիան օրինականացրեց էվթանազիան
Պորտուգալիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ օրինականացրեց էվթանազիան՝ վերացնելով քրեական պատիժը՝ սեփական ազատ կամքով կյանքից հեռանալու հարցում օգնելու համար: Այս մասին գրում է euronews-ը։
Հասարակական մի քանի խմբեր էին խնդրել՝ թույլատրել բժշկական անձնակազմի կողմից էֆթանազիայի իրականացումը՝ անբուժելի հիվանդների համար։ Խորհրդարանը ստացել էր բազում դիմումներ, որոնցից մեկը ստորագրել էին հարյուրավոր բժիշկներ, որը ստացել էր սոցիալիստական կուսակցությունների և կանաչների դաշինքի աջակցությունը:
2018 թվականի մայիսին նմանատիպ նախաձեռնությունը մերժվել էր Պորտուգալիայի պառլամենտի կողմից՝ 5 ձայների տարբերությամբ: Այս անգամ այն հաստատվեց, չնայած նաև բողոքներին, որին մասնակցում են կաթոլիկ կազմակերպություններ, տեղական մի շարք լրատվամիջոցներ և Պորտուգալիայի բժիշկների ասոցիացիան: