Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան. Այդ ամեն ինչը հորինված է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։
Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ «պարոն Աբրահամյան կհաստատե՞ք, որ այս գործով մեղքն ընդունել եք», Ռ.Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը պատասխանեց, ոչ մի բան էլ չի ընդունում։
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրենը մեղադրվում է նաև երեխաների ապօրինի որդեգրման գործով։ Դատարանի մոտ հավաքված էին կանայք, նրան դեպի մեքենա ուղեկցեցին «ամոթ ձեզ, ամոթ, ծաղրածուներ» վանկարկումներով։
«Դուք ապահոգվա՞ծ եք, որ ձեր երեխաներ գլխին նույն վիշտն ու դժբախտությունը չի լինի»,- դիմելով փաստաբանին՝ հարցրեց կանանցից մեկը։
«Այդ ամեն ինչը հորիված է»,- պատասխանեց Սամվել Դիլբանդյանը։
«Հորիված է, հեսա փաստաթղթերը մոտս են, ի՞նչն է հորինված»,- արձագանքեց ներկա կանանցից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց
- Ռազմիկ Աբրահամյան. Ծնողները շատ բան են պատմում
- Դատախազության դիմաց կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին
- Դատախազությունը դիմել է դատարան Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու համար
- Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է
- Ռազմիկ Աբրահամյանի կալանավորման գործով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
- Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկակացվել
- Ապօրինի որդեգրումների գործով բացի Ռազմիկ Աբրահամյանից ևս երկու մարդ է ձերբակալվել
- Երեխաների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան