Մի վիրահատության ժամանակ վատ որակի ձեռնոցը 4 անգամ պատռվում է. խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով: Հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանը տեղեկացրեց, որ Մանե Թանդիլյանը վտառողջ է , և ինքն է փոխարինելու նրան։ Լսումների ժամանակ ունեցած իր ելույթում Հայաստանի ագրարային համալսարանի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանիը նշեց. «Ոլորտն կարգավորող օրենքում սահմանափակումները հասցնում են մի իրավիճակի, եբ որ դու կարող ես հպարտանալ օրինապահ անգործի կարգավիճակով։ Հաճախ կարող ենք ասել, որ ծախսել ենք ժամանակ, ունենք օրենքի տառին հետևելու փաստ, բայց չունենք աշխատանքի արդյունք»։
Զաքոյանը հարց բարձրացրեց, թե այս դեպքում արդյ՞ոք նմանատիպ սահմանափակումները արդարացված են։ Բանախոսը նշեց, որ բուհական համակարգում հաճախ հայտարարվում է մրցույթներ և փոքր գումարների պատճառով մասնակիցներ չեն լինում, բայց դրանք շարունակում են հայտարարել, իսկ օրինակ բուհի բուժկետը այդ ժամանակ չի ունենում համապատասխան դեղամիջոցներ՝ ուսանողների համար։
Հրաչյա Զաքոյանը նշեց, որ օրենքով սահմանված տեխնիկական բնութագրերով հնարավոր չէ որոշել գնվող ապրաքի որակը։ Արդյուքում ոչ օգտակար ապրանքը գնում թողնում են պահեստներում։ Օրինակ, վիրահատության համար գնած էժան 7 դրամանոց ձեռնոցը 4 անգամ պատռվում են՝ վտանգ առաջացնելով բժշկի և հիվանդի համար և 7 դրամը դառնում է 18 դրամ, մյուս կողմից էլ երկարում է վիրահատման ժամկետը։
Բուհի ներկայացուցիչը բերեց նաև այլ օրինակ,երբ մի փոքր հատված բետոնապատելու համար ցեմենտի գնման մրցութը կայացել է, իսկ ավազի գնմանը մի քանի անգամ չի կայացել։ Այդ պատճառով ցեմենտը խոնավ պայմաններում պահեստում արդեն քանի ամիս է որակը կորցնելու ռիսկի տակ է իսկ մի քանի տասնյակ հազա դրամի ավազ չեն կարողանում գնել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում