Շատացել են «մեկ անձից» գնումները և որոշ դեպքերում դրանք կասկածի տեղիք են տալիս
«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԱԺ լսումներ ժաման «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը հայտնեց, որ կազմակերպության իրականացրած մոնիթորինգի ժամանակ արձանագրել է ոչ մրցակային գնումների թվի աճ։
Շեշտելով, որ մեկ անձից կատարվող գնումները ռիսկեր են պարունակում՝ Բուռնազյանը որպես լուծում առաջարկեց 10 միլիոն դրամը գերազանցող գնումների համար հանրային քննարկումներ կատարել և այդ նպատակով ստեղծել հարթակ, որտեղ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց առաջարկները կանեն։
«Քանի որ հաճախ ոչ մրցակցային գնումները տեղի են ունենում հատկապես մեծ միջոցառումների ժամանակ և այնուհետև հանրության կողմից բացասական արձագանք ենք ստանում, կարծում եմ երկու կողմերի համար էլ ձեռնտու է, որ այդ քննարկումները իրականացվեն մինչև գնումներ կատարելը»,– նշեց նա։
Արմենուհի Բուռնազյանն առաջարկեց նաև, որ ոչ մրցակցային գնումների որոշակի շեմը գերազանցելու դպքում, օրինակ՝ 100 մլն սահմանվի դեպքում ԱԺ–ին նույնպես հնարավորություն տրվի համաձայնություն տալ կնքվող գործարքներին։
Բանախոսը նկատեց, որ շատացել են հրատապության կարգով մեկ անձից կատարված գնումները և որոշ դեպքերում դրանք կասկածի տեղիք են տալիս։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի անցկացրած մոնիթորինգի ընթացքում նկատել են, որ «Արմ եպս» համակարգում ներկայացված գնումների հայտերի տվյալները, որոշակի ժամանակ հետո փոփոխվում են։ Մասնավորապես՝ 2019 թվականի փետրվարի ներբեռնված տվյալները խիստ տարբերվում են 2020 թականի ներբեռնված տվյալներից։ Պարզվել է, որ այդ ընթացքում ավելացել են 388 պայմանագիր, որոնց արժեքը կազմում է 11.8 մլրդ դրամ։
«Այսինքն՝ ստացվում է, որ նախկինում այդ պայմանագրերը ուղղակի չեն ներկայացվել և դա բավականին խոշոր գումար է կազմում»,– հայտարարեց Բուռնազյանը և կարևորեց հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում