«Diamond Princess»-ից տարհանված 11 ամերիկացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
ԱՄՆ-ում «Diamond Princess» նավից տարհանված 11 քաղաքացու մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին։ Նշվում է, որ Ամերիկայի քաղաքացիները տեղափոխվել են Նեբրասկա համալսարանական բժշկական կենտրոն:ԱՄՆ-ն նավից տարհանել է իր 13 քաղաքացիներին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ դիմողներից ոմանք հիվանդության ախտանիշ չունեն, իսկ մյուսների մոտ նկատվում են թեթև ախտանիշներ:
«Diamond Princess»-ը նավարկելիս է եղել Կագոշիմա-Հոնկոնգ-Օկինավա երթուղով, երբ ճապոնական Յոկոհամա քաղաքի նավահանգստում ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ընդհանուր առմամբ, նավի վրա ավելի քան 454 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով։
Հարակից հրապարակումներ`
- «Diamond Princess»- ի երկու ուղևորներ մահացել են կորոնավիրուսից
- «Diamond Princess» նավի վրա կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի
- Ճապոնիայում «Diamond Princess» նավի ուղևորներին կորոնավիրուսի պատճառով թույլ չեն տալիս ափ դուրս գալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան