Արմեն Իսրայելյան. Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել
Իրանագետ Արմեն Իսրայելյանը հարևան երկրում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել՝ ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների։
Ըստ այդմ՝
.Իրանում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել (մինչ օրս 4 դեպք է արձանագրվել)։
.Իրանի առողջապահության նախարարն ասել է, որ Ղոմում վիրուսի առկայության մասին ուշ են տեղեկացրել, քանի որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով հոսպիտալացված այդ հիվանդները Չինաստանի հետ շփում չեն ունեցել, և բժիշկները կարծել են, որ վիրուսի այլ տարատեսակ է։ Միայն վերջնական հաստատումից հետո են հայտնել։
.Իրանի սահմանակից երկրներից միայն Իրաքն է 3 օրով (այսօր 2-րդ օրն է) փակել սահմանը, բայց ոչ ամբողջությամբ։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան և Աֆղանստանը ուժեղացրել են սահմանային անցակետերտում հսկողությունը։
.Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թեստերի 4-րդ խմբաքանակն է տրամադրել։
.Իրանում անհրաժեշտ դիմակներ են արտադրվում, բայց դրանք առայժմ չեն արտահանվում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում գտնվող հայաստանցիներին դեսպանությունը հորդորում է տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ
- ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
- Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ
- Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով է ձևավորվել
- Մեղրիի անցակետ նոր գործուղումներ են եղել՝ Իրանում կորոնավիրուսի դեպքերից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան