Կիրակի ցերեկը Երևանում կգրանցվի +12 աստիճան տաքություն
Փետրվարի 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Առաջիկա հանգստյան օրերին բարձր ջերմաստիճան կգրանցվի հատկապես Տավուշում, Սյունիքում, Արցախում, ցերեկները ջերմաստիճանը կհասնի +17-+18-ի։
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև:
Վաղը և մյուս օրը ցերեկը կգրանցվի +10-+12 աստիճան տաքություն, հաջորդող օրերին ջերմաստիճանը կնվազի։ Փետրվարի 25-ի ցերեկը կանխատեսվում է +3-+5, 26-ին՝ +4-+6 աստիճան տաքություն։ Փետրվարի 27-ի ցերեկն արդեն կբարձրանա՝ հասնելով +7-+9 աստիճանի։