Մակրոնը վախենում է Իդլիբում տիրող իրավիճակի հետևանքով հնարավոր նոր միգրացիոն ճգնաժամից
Սիրիական Իդլիբ նահանգում զինված դիմակայությունը կարող է հանգեցնել Եվրոպայում նոր միգրացիոն ճգնաժամի: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատականներով, 2 միլիոն մարդ գտնվում է վտանգավոր իրավիճակում կամ փախստական են դարձել:
«Իդլիբում տեղի ունեցած ընդհարումների արդյունքում մեզ սպառնում է նոր միգրացիոն ճգնաժամ»,- ասել է Մակրոնը:
Նա կոչ է արել Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին հանդիպել քառակողմ ձևաչափով:
EADaily- ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, լուրջ անհանգստություն է հայտնել Իդլիբում ծայրահեղական խմբավորումների կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների կապակցությամբ:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել Իդլիբի վերաբերյալ երկկողմ միջգերատեսչական խորհրդակցությունները, որոնք նպատակաուղղված են լարվածության թուլացմանը, հրադադարի ապահովմանը և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան