Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2345 մարդ
ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն հայտնել է, որ փետրվարի 22-ին տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ երկրում կորոնավիրուսից մահացել է 2345 մարդ, վարակվել է ևս 76 228 մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության աղբյուրներին:
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում Չինաստանում Covid-2019- ի հետևանքով թոքաբորբից հիվանդացել է 397 մարդ: Բացի այդ, արձանագրվել է 109 մահացու դեպք:
Ներկայում 53,3 հազար մարդ գտնվում է տեղի հիվանդանոցներում, որոնցից ավելի քան 11,4 հազար հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:
Միևնույն ժամանակ հայտնում են, որ ավելի քան 20,6 հազար մարդ ապաքինվել և դուրս է գրվել բժշկական հաստատություններից:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
- Կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց մոտ
- ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
- Չինաստանում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու դեպք է գրանցվել
- Հուբեյում մեկ օրում կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել
- Չինաստանի բանտերից մեկում 200 դատապարտյալ վարակվել է կորոնավիրուսով
- Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան