Գյումրի-Աշոցք ճանապարհին մեքենան 25 մետր գլորվել է ձորը, վարորդն ու 3 ուղևորը հոսպիտալացվել են
Փետրվարի 21-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքրաշեն-Թորոսգյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սարգիս Ղ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Անի Ա., ծնված 1990 թ., Միասնիկ Վ., ծնված 1991 թ., Վարդգես Վ., ծնված 1992 թ. և Սուսաննա Ա., ծնված 1997 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երևեկելի հատված:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան