Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հետ մղվում գրոհայինների հարձակումը Սարակիբից արևմուտք գտնվող Իդլիբ նահանգի հնագույն Նեյրաբ գյուղի տարածքից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Անօդաչուից վերցված կադրերից երևում է, թե ինչպես են ոչնչացվում ահաբեկիչների ռազմական տեխնիկան՝ ներառյալ տանկերը, զրահապատ մեքենաները և պիկապները։
Ինչպես հաղորդել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, փետրվարի 20-ին զինյալները, թուրքական զինված ուժերի հրետանային աջակցությամբ, փորձել են ներխուժել կառավարական ուժերի դիրքերը: Դամասկոսի խնդրանքով, ռուսական Սու-24-ը հարվածներ է հասցրել նրանց, ինչը սիրիացիներին թույլ է տվել հաջողությամբ հետ մղել բոլոր գրոհները:
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը Անկարային կոչ է արել դադարեցնել ահաբեկիչներին աջակցելը:
Ավելի ուշ, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին որ «ոչ մի խնդիր» չունեն Ռուսաստանի հետ Իդլիբում: Մոսկվայում էլ նշել են, որ, աջակցելով գրոհայիններին, Անկարան խախտում է համաձայնագիրը :
Ինչպես ընդգծել է ՌԴ արտգործնախարարությունը, այդ գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության սրմանը: