
Կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին
Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում կբեմադրվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում:
Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը:
Այս ներկայացման շնորհիվ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը՝ որպես մարդ, մարտիկ և հերոս:
Նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում ենք նամակների վրա, և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք պատրաստի նյութ, և կսկսենք բեմադրական աշխատանքները:
Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»,- գրել է փոխքաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք». Մոնթե Մելքոնյան
- Մենք պարտավոր ենք կառուցել Մոնթեի երազած հայրենիքը. Արմեն Գրիգորյան
- «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը». Այսօր Մոնթեի ծննդյան օրն է