Նախորդ տարի ընտանեկան բռնության փաստով հարուցված 326 քրեական գործի վարույթ կարճվել է
Քննչական կոմիտեում ընտանեկան բռնությունների հետ կապված քննվող գործերի թիվը տարեցտարի ավելանում է։ ՔԿ-ի՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 2019թ. ընթացքում քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ:
Համեմատության համար նշենք, որ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց:
2019 թվականի ընթացքում վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ վերը նշված 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 4-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը)՚
Գործերի գերակշռող մասի՝ 338-ի հիմքում եղել է ծեծը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված։
ՔԿ-ից նշում են, որ քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։
2019 թվականի ընթացքում ավարտվել են ընտանեկան բռնության վերաբերյալ 468 քրեական գործեր: 326 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ արդարացման հիմքով (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից՝ 5-ը):
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 128 քրեական գործ: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն: Կասեցվել է 33 քրեական գործով վարույթ, որից 18-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 15-ը՝ այլ հիմքով:
2018-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 82 քրեական գործ՝ 85 անձի վերաբերյալ: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան բռնության ենթարկվածը կարող է ստանալ 100-150 հազար դրամ
- Լոռու մարզում ընտանեկան բռնությունների փաստերով քրեական գործեր են հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան