Ախալքալաքի նախակրթարանները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից
Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ից մինչև 24-ը մանկապարտեզները չեն գործի։
Jnews-ի փոխանցմամբ, մանկապարտեզներում արձակուրդը է հայտարարվել Ախալքալաքի Առողջապահության հասարակական կենտրոնի հորդորով։
«Քանի որ գրիպի վիրուսը շատ էր տարածված մենք խորհուրդ ենք տվել քաղաքապետարանին և նրանք արձակել են։ 10 օրը ինկուբացիոն շրջանն է, որի ընթացքում երեխաները տանը կմնան։ 10 օրից մանկապարտեզները նորից կգործեն»,- ասել է Առողջապահության հասարակական կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը։
Դպրոցներում վիճակը գնահատվում է միջին։