Հասմիկ Պապյան. Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը պաշտոն չստանալն է
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ պաշտոն ստանձնել ոչ կարող էր, ոչ էլ ուզում էր։ Հայտարարությունը նա արել է ի գիտություն.
«Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու հետևաբար վրեժխնդիր լինելն է: Կրկնում եմ՝ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում վերջին 5 տարվա մշտական բնակություն, որը ես չունեմ: Ես մոտ 37 տարի զբաղեցրել եմ երանելի մի պաշտոն, որը վերադաս չի ունեցել, իսկ պարգևավճարները եղել են ծաղիկների և հոտնկայս ծափերի տեսքով...»։
Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին երգչուհին բանակում զինծառայողների մահվան մասին արտահայտվել էր այսպես.
«Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:
Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:
Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա