«Հրապարակ». Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան։
Արցախի մեր աղբյուրը ուշադրություն հրավիրեց․ «Չնայած բոլորը խոսում են, որ Արայիկ Հարությունյանի համար է օգտագործվում վարչական ռեսուրսը, բայց տեսեք, թե ովքեր են ընդգրկված Բաբայանի կուսակցությունում»։ Խոսքն արդարադատության փոխնախարար Սիրան Ավետիսյանի մասին է, ով ցուցակի չորրորդն է, իսկ 19-րդ հորիզոնականում պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում