«Հրապարակ». Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ կատարենք,- ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։
ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 48,6 տոկոս ընտրող։ Հաշվի առեք՝ որպես օրինաչափություն, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ավելի մեծ թվով ընտրող` կուսակցությունների, տարբեր անձանց նկատմամբ տարբեր շահագրգռությունների պատճառով, քան հանրաքվեներին. ուրեմն` 48-ից հանում ենք մեր` «Բարգավաճի» 8,27 տոկոսը, «Լուսավոր Հայաստանի» 6,3-ը, Հանրապետականի 4,7-ը, Դաշնակցության 3,8-ը։
Այս կուսակցություններն ասել են՝ բոյկոտելու են հանրաքվեն. տակը մնաց 25,6 տոկոս։ Եվ եթե ընտրություններին մասնակցի այդքան մարդ, արդյո՞ք բոլորն «այո» կասեն՝ չէ՞ որ ժողովուրդը նաև հիասթափություն է ապրում Նիկոլ Փաշինյանից և իշխանություններից, որոնք հասկանում են, որ շատ դժվար է լինելու, դրա համար էլ էսպես ձեռուոտ են ընկել»:
Արտասահմանից կգան. Փաշինյանը կոչ է արել` գալ, զարգացնել ընտրական տուրիզմը։ «Նախ` գալը բավականին թանկ հաճույք է, և հետո` չեմ կարծում, որ շատ մարդ կարձագանքի այդ կոչին»: Եթե հանրաքվեն չանցնի, ի՞նչ կանի մինչ այս երբեք չպարտված Փաշինյանը։ «Օ՜, Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է, որ նրա գործողությունները հնարավոր չէ կանխատեսել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում