Չինաստանում գնահատել են կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա
Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի կուսակցական քարտուղար Ցին Լյանը գնահատել է կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը երկրի տնտեսական զարգացման վրա: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գրոծակալությունը:
Ըստ Լյանի, կորոնավիրուսի ազդեցությունը ՉԺՀ տնտեսության վրա կարճաժամկետ կլինի: Բացի այդ, համաճարակը երկարաժամկետ հեռանկարում էլ չի ազդի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա:
Լյանը նշել է, որ կառավարությունն ունի ռեսուրսներ և պայմաններ, որպեսզի ապահովի պետության կայուն սոցիալական և տնտեսական զարգացումը:
Այնուամենայնիվ, կուսակցական քարտուղարը խոստովանել է, որ համաճարակը բավականին ուժեղ հարված է հասցրել Չինաստանի տնտեսությանը:
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ասել էր, որ կորոնավիրուսի բռնկումը 2020 թվականի առաջին եռամսյակում կդանդաղեցնի Չինաստանի տնտեսության աճը, բայց ամբողջ տարվա ընթացքում ՀՆԱ-ի աճը քիչ կնվազի:
ԱՄՀ ղեկավարն ասել էր, որ «սա կոշտ հիշեցում է այն մասին, թե ինչպես կարող է փխրուն տնտեսական վերականգնման վրա սպառնալ չնախատեսված հանգամանքները»:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի
- Ավստրիան դադարեցնում է գնացքների երթևեկությունն Իտալիայի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
- Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
- ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
- Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2345 մարդ
- Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան