Չինական գործարաններից մեկը 24 ժամում 1,2 միլիոն բժշկական դիմակ է արտադրել
Չինաստանի հարավում գտնվող «Xingshi Equipments» գործարանը մեկ օրում արտադրել է 1,2 միլիոն բժշկական դիմակ՝ ելնելով կորոնավիրուսի բռնկման պատճառով արագ աճող պահանջարկից։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Վերոնշյալ ընկերությունից բացի, չինական ևս 20 ընկերություն, որոնք ստացել են իշխանությունների թույլտվությունը, պլանավորում են սկսել դիմակների արտադրություն:
Ավելի վաղ Չինաստանի առողջապահական մարմինները հայտնել էին Չինաստանում կորոնավիրուսային վարակի 409 և մահվան 150 դեպքի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չէ դիմակ օգտագործել, ավելի ճիշտ է անձնական հիգենան պահպանել. Վանյան
- ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից
- ԵՄ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացրել է 230 մլն եվրո
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին