Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել դադարեցնել Վենետիկի դիմակահանդեսը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Տոնակատարությունը սկսվել է փետրվարի 8-ին և պետք է ավարտվեր փետրվարի 25-ին։ Եվրանյուզի հաղորդմամբ, Վենետո մարզի իշխանությունների տվյալներով, այս տարի Վենետիկ ավելի քիչ տուրիստ է եկել, քան անցյալ տարի՝ նոյեմբերի զանգվածային հեղեղումների պատճառով։
Երեք տարեց վենետիկցի նույնպես վարակված են կորոնավիրուսով։ Այն հանգամանքը, որ հիվանդացել են տեղի բնակիչները, այլ ոչ թե տուրիստները, կարևոր դեր է խաղացել տոնակատարությունը չշարունակելու որոշման հարցում։
meduza.io-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի վարակը տարածվել է, մասնավորապես, Իտալիայի հյուսիսում, հիմնականում Լոմբարդիա և Վենետո վարչական շրջաններում։ Նաև վարակվածներ կան այլ շրջաններում։ Շատ շրջաններում փակվել են դպրոցներն ու համալսարանները, դադարեցվել են տարաբնույթ հանրային միջոցառումներ, այդ թվում՝ մարզական։ Հետաձգվել է Իտալիայի A սերիայի մի քանի խաղ։ Լոմբարդիայում եկեղեցիներում և տաճարներում դադարեցվել են կրոնական միջոցառումները։
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ 132 է, ծանր վիճակում է 26 մարդ։ Երկու մարդ մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը երկու շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը
- ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
- Արմեն Իսրայելյան. Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել
- Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2345 մարդ
- Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
- Կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց մոտ
- ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
- Չինաստանում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու դեպք է գրանցվել
- Կորոնավիրուս. Ուկրաինայի ցուցարարները հարձակվել են Չինաստանից տարհանված մարդկանց տեղափոխող ավտոբուսների վրա