3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:
Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։
Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր դուրս գրվելիս փոքրիկին ուղեկցել են նրան բուժող բժիշկները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները