Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:
«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին երկու երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում, որոնք զգացվել է նաև Թուրքիայում: «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած երկրաշաժի հետևանքով ցնցումներ և փլուզումներ են եղել Վանի նահանգի Բաշքալե շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների ստորգետնյա ցնցումներից վնասվել է շուրջ 700 տուն: Սոլյուն տեղեկացրել է, որ Վան նահանգում 9 մարդ է մահացել, այդ թվում` 4 երեխա, իսկ 50 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Աղբյուրի հաղորդմամբ, Վանի բնակչության շրջանում խուճապ է առաջացել:
Հարակից հրապարակումներ`
- Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժից կան զոհեր և տուժածներ
- Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին