Լոնդոնում մեկնարկում են Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ լսումները
Լոնդոնի թագավորական դատարանում այսօր կմեկնարկեն լսումները՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով: Այս մասին գրում է Regnum-ը։
Նշվում է, որ լսումները կտևեն չորս շաբաթ, որը կբաժանվի 2 փուլի․ առաջին շաբաթվա ընթացքում կլսեն կողմերի փաստարկները, մյուս երեք շաբաթներին՝ մայիսի վերջին հունիսի սկզբին, կողմերը կտրամադրեն ապացույցներ գործով վկաների դիրքորոշումների և ցուցմունքների վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հարցում է ուղարկել Միացյալ Թագավորություն՝ արտահանձնելու WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Տեղեկություններ կան, որ Ասանժի փաստաբանները ցանկանում են նրա համար ապաստան հայցել Ֆրանսիայից։