![](https://panorama.am/news_images/749/2244259_1/f5e535dcc96ede_5e535dcc96f1f.thumb.jpg)
Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի:
«Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ», - «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նշվում է դատարանի փետրվարի 21-ի որոշման մեջ։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանի ներկայացուցիչները քաղհայց կներկայացնեն ՀԺ-ի դեմ
- Փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը
- Արթուր Վանեցյանի փաստաբանները հերքման պահանջ են ներկայացրել armtimes-ին
Լրահոս
Տեսանյութեր
![Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/54049_1/8.thumb.jpg)
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
![Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը](https://panorama.am/video_images/19/54040_1/f67744a8b2bae5_67744a8b2bb25.jpg)
![2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/54028_1/f676fc75f60723_676fc75f60763.jpg)
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)