Սլովակիայի դեսպանատան հիմնումը նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ-Սլովակիա հարաբերությունների օրակարգը․ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակն այսօր Երևանում հանդիպումից հետո հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս անգամ Մ․Լայչակի այցի առիթը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության պաշտոնական բացումն է։
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր ՀՀ-ն ու Սլովակիան ձևավորել են փոխադարձ հարգանքի ու համակրանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ և վստահություն հայտնեց, որ ՀՀ-ում դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացի և կհարստացնի երկկողմ օրակարգը։
Նախարարը նշեց, որ հանդիպմանն անդրադարձ է եղել հարաբերությունների բոլոր մակարդակներում համալրմանը, կարևորվել է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
Կարևորվեց նաև միջազգային հարթակներում Հայաստանի և Սլովակիայի համագործակցությունը՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, ԵԽ-ում։ Կողմերն անդրադարձել էին նաև ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին, Արևելյան գործընկերությանը, որը չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն գործընկերների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Սլովակիային՝ 2019թ-ին ԵԱՀԿ-ում Սլովակիայի արդյունավետ նախագահության համար, ասելով, որ ԵԱՀԿ-ն շարունակում է մնալ այն կարևոր հարթակներից մեկը, որտեղ համագործակցում են երկու երկրները։
Ինչպես ասաց նախարար Մնացականյանը, ներկայացվել է նաև Հայաստանում բարեփոխումների օրակարգը։
Կողմերն անդրադարձ էին կատարել նաև տարածաշրջանային և գլոբալ հարցերի, բնականաբար, նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին և այդ շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին։
«Ես ևս մեկ անգամ ցանկանում են ընդգծել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը, վերջինիս շուրջ ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չկոչելը և Արցախի ժողովրդի ինքնարոշման իրավունքը մերժող, առավելապաշտական դիրքերից հանդես գալը խորչընդոտում է խաղաղ գործընթացում առաջընթացի արձանագրումը»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան