Իրանը զինված ուժերը ևս կօգտագործի կորոնավիրուսի դեմ պայքարում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ զինված ուժերը ևս կներգրավվեն նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-2019 համաճարակի դեմ պայքարում: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդվել է նրա պաշտոնական կայքում:
Ռոհանին նաև նշել է, որ երկիրը կօգտագործի ուժերը՝ հիվանդության տարածման դեմ պայքարում կորուստները նվազագույնի հասցնելու համար:
«Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ հաստատել հիվանդության վերահսկողություն՝ հնարավորինս նվազագույն կորուստներով»,- ավելացրել է Ռոհանին:
Իրանի առաջնորդը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված կլինեն բոլոր պետական մարմինները և հասարակական կազմակերպությունները:
Վերջին տվյալներով Իրանում կորոնավիրուսից մահացելէ 8 մարդ, ինչն ամենաշատն է Չինաստանից դուրս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան