Արսեն Բաբայան. Պինգպոնգից հետո քաղաքական իշխանությունը ստիպված եղավ ընդունել, որ իշխանության յուրացում տեղի չի ունեցել
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրել է.
«ՀՔԾ-ն տեղեկություն է տարածում, թե ինձ նոր մեղադրանք է առաջադրվել։
Իրականում քննիչն իր որոշմամբ ինձ առաջադրված մեղադրանքը փոփոխել է։ Ինչպես հիշում եք, դեռևս այդ անհեթեթ քրեական գործի հարուցման պահից ես ու պաշտպանական թիմս խոսել ենք ինձ առաջադրված մեղադրանքի (իշխանության յուրացում) աբսուրդ լինելու մասին։ Պարբերաբար հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ որևէ կապ չունի, որ այն բացառապես քաղաքական դրդապատճառներով ապօրինի քրեական հետապնդում է։
Վերջին օրերին դատախազությունը հայտնել էր, որ արդեն երկրորդ անգամ չի հաստատել ինձ առաջդրված մեղադրանքը և գործը վերադարձրել է լրացուցիչ քննության։ Այդպիսով հաստատվել է մեր ամիսներ շարունակ պնդումները, որ առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է, սոսկ ֆուտուրիզմի շարքից։
Այսօր հրավիրված էի ՀՔԾ, որտեղ փոփոխության ենթարկվեց ինձ առաջադրված մեղադրանքը։
Քննչական-դատախազություն պինգպոնգից հետո քաղաքական իշխանությունը ստիպված եղավ ընդունել, որ իշխանության յուրացում որևէ դեպքում տեղի չի ունեցել։
Իսկ այսօրվա փոփոխությամբ, որն ավելի մեղմ է, քան իշխանության յուրացումը՝ կրկին անհեթեթ մեղադրանք առաջադարվեց, իբր՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։
Շատ հետաքրքիր դատաքննություն է սպասվում, եթե իհարկե դատախազությունն այս անգամ հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան։
Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ քրեական գործի նյութերով, ինչպես ավելի վաղ հայտնել է, ապացուցվել է հանցադեպի բացակայությունը։
Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետաքրքիր խայտառակություն է սպասվում»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ. Արսեն Բաբայան
- Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է
- Արսեն Բաբայանն ուզում է, որ իր գործը հասնի դատարան
- Բաբլոյանին ու Բաբայանին նոր մեղադրանքներ են առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին