Եթե, թեկուզ կորոնավիրուսի 1 դեպք գրանցվի, մեղավորն Արսեն Թորոսյանն է
Lurer.com-ը գրում է.
«Նոր կորոնավիրուսը, բարեբախտաբար, դեռևս Հայաստան չի հասել, սակայն արդեն այն իր որոշակի ազդեցությունը հասցրել է ունենալ, միայն թե ոչ թե հասարակության լայն շրջանում, այլ մեր առողջապահական պետական համակարգում:
Երեկվանից հասկանալի դարձավ, որ մեր համակարգը, դեռևս պատրաստ չէ համաճարակների դեպքում օպերատիվ և օբյեկտիվ որոշումներ կայացնելուն: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որքան էլ թվում է մեծ բարեփոխիչ, քննադատություններից ու ռիսկերից չվախեցող, սակայն երեկ իր ունեցած ուղիղ եթերից հասկանալի դարձավ, որ լուրջ հարցերի դեպքում չի կողմնորոշվում, ընկրկում է ու հապաղում, իսկ, մինչ ինքը չի կողմնորոշվում, այդ ընթացքում կարող են վտանգները բախել մեր երկրի դռները:
Կորոնավիրուսից խուսափելու համար սահմանը փակել, թե չփակել...
այս հարցը, բնականաբար պետք է թողնվեր մասնագետներին, հանձնաժողովի կարծիքը պետք է որոշիչ դառնար, բայց Արսեն Թորոսյանը մի բան է հայտարարում իր և հանձնաժողովի անունից, ժամեր հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկ այլ բան:
Ինչևէ, սահմանը երկու շաբաթով փակ կլինի հարևան երկրի հետ, Արսեն Թորոսյանի կարծիքը ստացվում է` ջուր էր, սակայն եթե Հայաստանում այս հիվանդության թեկուզ 1 դեպք գրանցվի, պատասխանատուն Արսեն Թորոսյանն է` իր կառուցած առողջապահակական համակարգով»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին