«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում է
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, «Դրախտի դարպասը» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը և անկախ խորհրդատու Հասմիկ Ավետիսյանն այժմ Բեռլինում են՝ մասնակցելու Եվրոպական ֆիլմերի կինոշուկային, որը հիաշալի հնարավորություն է ներկայացնելու պրոդյուսերներին և վաճառքի գործակալներին նոր՝ «Վերածնվածը» և «Սև ցուցակ» կինոնախագծերը։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմից:
Ջիվան Ավետիսյանն այս օրերին ներկա է գտնվելու նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոարտադրողների համար կարևորագույն պլատֆորմին՝ Berlinale Talents-ի ծրագրին (փետրվարի 22-27-ը)։ Ընտրության նախադրյալն է հանդիսացել ռեժիսորի նոր՝ «Վերածնվածը» կինոնախագիծը, որի արտադրությունը նախատեսվում է 2021 թվականի գարնանը։
Թիմն այնտեղ կարևոր հանդիպումներ է ունեցել միջազգային վաճառքի գործակալների և դիստրիբյուտորների հետ, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Դրախտի դարպասը» ֆիմի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019-ի հոկտեմբերին:
Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
Հարակից հրապարակումներ`
- «Դրախտի դարպասը» կցուցադրվի նաև Կանադայում
- Հայաստանը Բեռլինալեի կինոշուկայում կունենա առանձին տաղավար
- «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար քայլեր են արվում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ հոկտեմբերին
- Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան