Լիլիթ Արզումանյան. Ասել ԳԹ-ն ժամանավրեպ է, նշանակում է ասել, որ հաց բառը ժամանակավրեպ է
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումյանը դժգոհում է՝ տարիներ շարունակ քննարկում են Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի վերաբերյալ օրենսդրությունը, բայց այն այդպես էլ իրավական ուժ չի ստանում։ Խիստ անհրաժեշտ օրենքի ընդունումն արագացնելու համար նա առաջարկում է՝ օրենքն ունենա հիմնադրույթներ, իսկ մնացած հարցերը կարգավորվեն ենթաօրենսդրական ակտերով։
ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նա նաև ընդգծեց, անկախությունից հետո Հայաստանի կրթությունը հետընթաց ապրեց։
«Իմ խորին համոզմամաբ, դա եվրապական, միջազգային փորձի ներդրումն է, փորձը պետք է ներդնել տեղայնացումից հետո»,-կարծիք հայտնեց նա ու խնդրեց՝ հետագայում այդպես վարվել։
Արզումանյանն անդրադարձավ նաև դահլիճում ավելի վաղ հնչած այն հայտարարությանը, թե գիտությունների թեկնածուն ժամանակավրեպ է։
«Դա իհարկե անլուրջ է, դա նույնն է, որ ես ասեմ հաց բառը ժամանակավրեպ է։ Գիտությունների թեկնածուն ընդամենը տերմին է։ Այստեղ խնդիրը գիտական երկրորդ աստիճանի պահել-չպահելն է, իմ կարծիքն ուղղակի այն է, որ երկրորդ աստիճանը պետք է պահել, որովհետև այն զարգացման ճանապարհ է, ու քանի դեռ Ռուսաստանն ու տասնհինգ երկրներ դա պահպանում են»,-ասաց բուհի ռեկտորը։