Լևոն Երանոսյան. Ես կիրառել եմ 2 հատուկ միջոց
«Ես իմ քննության ժամանակ ասել եմ՝ ես չեմ խուսափում, ես կիրառել եմ 2 հատուկ միջոց»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
Հարցին, թե ինչո՞ւ եք կիրառել, նա պատասխանեց. «Կադրերում կտեսնենք, կզգաք, թե ինչու եմ կիրառել: Դեռ նյութեր կան նայելու»:
Նա չցանկացավ զրուցել լրագրողների հետ՝ նշելով, որ դեռ չհետազոտված նյութեր կան, բոլորը ցույց կտան, դրանից հետո նոր կխոսի:
Լ.Երանոսյանի գործով այսօրվա դատական նիստին ուսումնասիրվեցին նյութում առկա տեսաժապավենները:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
Լևոն Երանոսյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին ներկա է տուժող Ալեն Սիմոնյանը
- Լևոն Երանոսյան. Ես արդար մարդ եմ
- Լևոն Երանոսյանի՝ ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
- Լևոն Երանոսյանի գործը կքննի դատավոր Հարություն Մանուկյանը
- Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- «Հետք». Լևոն Երանոսյանի գործով միջնորդություն է ներկայացվել հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ
- Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան