Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի գործը կքննի դատավոր Խաչատրյանը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Հայցի պահանջն է պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Դատալեքսից Panorama.am-ը տեղեկացավ, որ հայցը փետրվարի 21-ին մակագրվել է դատավոր Գայանե Խաչատրյանին։
Դատարանում Հրայր Թովմասյանի ներկայացուցիչը Արթուր Հովհաննիսյանն է։
Ավելի վաղ՝ վարչապետի Կապանում տված ասուլիսից հետո ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, որը կվկայի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել գործող քաղաքական ուժին։
«Այս պահից սկսած` ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-հունվարի 25-ին տարածած հայտարարության մեջ նշել էր Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
- ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան