Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը: Կառավարության տարածած հայտարարության համաձայն, այս փուլում տեղափոխվելու համար մնում է ցամաքային սահմանը, որտեղ կգործեն խիստ սահմանափակումներ: Ըստ կառավարության, հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային արգելքը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանից Վրաստան ուղևորների տեղափոխումը կդադարեցվի, ավիաընկերությունները հնարավորություն կունենան դատարկ ինքնաթիռներով մտնել Վրաստանի տարածք, որպեսզի այստեղ գտնվող իրանցիները վերադառնալու հնարավորություն ունենան:
Կառավարության պարզաբանմամբ, այս պահին կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցույցանիշը Չինաստանից հետո արձանագրվել է Իրանի իսլամական հանրապետությունում: Իրանի կառավարությունը բոլոր քայլերին դիմում է կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար, սակայն ստեղծված իրավիճակում հարկ է եղել արգելել ավիաչվերթներն Իրանից:
Վրաստանի կառավարությունն արդեն զգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ Իրան ճանապարհորդելուց: Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիները անհրաժեշտության դեպքում կարող են կապվել Վրաստանի դեսպանատան հետ:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Իրանի հետ սահմանն արդեն փակել են Հայաստանը, Թուրքիան, Պակիստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան