Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ
Իրանում COVID-19 կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել Կում քաղաքում 50 զոհի մասին: Տեղեկությունը տարածել է այդ քաղաքից պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին: Սակայն երկրի առողջապահության փոխնախարար Իրայ Հարիրչին հերքել էր լուրը։
Վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասնում է 61-ի, դրանցից 31-ը՝ Կումում, 13-ը՝ Թեհրանում, 6-ը՝ Գիլանում:
Իսկ ահա Իտալիայում յոթերորդ հիվանդն է մահացել COVID-19 կորոնավիրուսից։ Այս մասին, հղում կատարելով ANSA News Agency-ին, հայտնում է The Guardian-ը։
Մանրամասներ դեռեւս հայտնի չեն, սակայն հայտնի է, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացած վեցերորդ մարդը Բրեշիա քաղաքից էր և տառապում էր քաղցկեղով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան