Կրթության նախարարը ուզում է շրջադարձել ոլորտը
«Տարբեր խմբեր մտահոգություններ են հայտնում և երբեմն դրանք հասնում են քննարկումների համար անթույլատրելի մակարդակի, այն պատճառով, որ մենք ունեցել ենք տասնամյաներով կարծրացած և կարծրացող համակարգ։ Հիմա այս օրենքը, ըստ էության դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին։ Յուրաքանչյուր»,- հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում կազմակերպված բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թմայով լսումների ժամանակ՝ անդրադառնալով առաջարկված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ կայացած նախորդ քննարկումների թեմային։
Նախարարը մանրամասն ներկայացրեց կառավարության նախաձեռնած փոփոխություները՝ դրանք համարեցլով «հեղափոխական»։
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես Հայաստանում իներցիոն գործընթացների խախտումը նախընտրելի չէ շատերի համար և հավելեց. «Մարդիկ ձևավորել են խմբեր, մշակել են ծրագրեր, պարտադրել են ծրագրեր, որպեսզի ազդեցություն ունենան բուհական այս կամ շրջանում։ Դրանով պահեն իրենց ցանցերը, ֆինանսավորեն իրենց ցանցերը։ Այդ պատճառով քննարկումների մեծ մասը բուռն են անցնում, բայց իշխանությունը և նախարարությունն ունի բավարար կամք փոփոխություններ անելու»։
Նախարարը հավելեց, որ հրաժարվում են ոլորտում կոսմետիկ փոփոխություններից և արվելու են շրջադարձային փոփոխություններ։
ԳԱԱ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ օրենքում գիտությանը վերաբերող մասը հակիրճ է ներկայացված։
ԳԱԱ նախագահը կարևորեց նախագծով գիտական հետազոտությունների նյութական ապահովման խնդրի լուծումը, որը չկա, իսկ Հայաստանում երբևէ գիտության ֆինանսավորում չի եղել, այլ եղել է այս կամ այն հաստատության պահպանման ծախսերի ֆինանսավորում։ «Այս փոփոխությունը պետք է լինեն, որպեսզի չարժանանան նախորդ օրենքների ճակատագրին»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը։
Ակադեմիկոս Յուրի Սարգսյանն էլ անդրադառնալով ոլորտը կարգավորող ներկայիս գործող օրենքներին՝ նշեց. «Դրանք ժամանակին ընդունվել են քաղաքական կոնսեսնսուսի պայմաններում՝ հաշվի առնելով դրանց հրատապ կիրառում։ Այսօր իրավիճակը շատ բանով նույնն է և իրավիճակը թելադրում է նման լուծումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզի 10 գյուղի դպրոցների աշակերտների թիվը չի գերազանցում 10 աշակերտը
- Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի
- «Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը