«Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել պաշտպան Քրիս Սմոլինգին և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին,հայտնում է sports.ru-ն:
«Քրիսը հիանալի տղա է, անհավանական պրոֆեսիոնալ: Իտալական ֆուտբոլում նա հեշտ հարմարվեց: Ռոմայում բոլորը սիրում են այս տղային, քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է:
Ես կցանկանայի, որ Քրիսը մնա: Մենք քննարկում ենք այս հարցը: Ես չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր՝ կապված «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակի հետ, բայց ես շատ կցանկանայի, որ Քրիսը մնա այստեղ, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար:
Նա հիանալի խաղացող է, հիանալի տղա: Այդ իսկ պատճառով , ես ուրախ կլինեմ, եթե Քրիսը մնա: Այս սեզոնի մրցաշրջանում Մխիթարյանը վնասվածք էր ստացել, բայց այժմ նա վերադառնում և ապացուցում է իր վարպետության մակարդակը: Տեսնենք : Նա խաղացող է, ով հիանալի որոշումներ է կայացնում դաշտում, և ես կցանկանայի նաև նրան պահել մեր թիմում»,- ասաց Ֆոնսեկան:
Սմոլինգի նկատմամբ իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոմա»-ն նրան առաջարկել է 15 + 3 միլիոն եվրո, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» Սմոլինգի համար ուզում է ստանալ 20 միլիոն: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ իտալական ակումբում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին