«Ուրարտու աղջիկներ-2»-ը և «Շիրակ-Հոմենմենը»՝ կանանց ֆուտզալի բաց մրցաշարի հաղթողներ
Փետրվարի 22-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կայացավ ՀՖՖ կողմից առաջին անգամ կազմակերպված կանանց ֆուտզալի բաց մրցաշարի երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայք էջից:
2-1 հաշվով հաղթելով «Լոկոմոտիվ աղջիկներ 2»-ին՝ մինչև 15 տարեկանների խմբում երրորդ տեղը զբաղեցրեց «Շիրակ ԱՖԴ» թիմը։ Մրցաշարի հաղթող դարձավ «Ուրարտու աղջիկներ-2» թիմը՝ եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնելով «Երևան աղջիկներ-2»-ին։
Բարձրագույն խմբում երրորդ տեղը զբաղեցրեց «Գյումրի աղջիկներ» թիմը, որը 5-4 հաշվով հաղթեց «Վետերաններին»։ Եզրափակչում «Շիրակ-Հոմենմենը» 4-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտ աղջիկներին» և դարձավ կանանց ֆուտզալի բաց մրցաշարի առաջին հաղթողը։
Բարձրագույն խմբում 14 գոլով լավագույն ռմբարկու ճանաչվեց Աննա Դալլաքյանը («Գյումրի աղջիկներ»), Մ15 տ․ խմբում՝ 19 գոլ հեղինակած Լուսինե Կոստանյանը («Ուրարտու աղջիկներ-2»)։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները