Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի 10 դպրոց
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի թվով 10 դպրոց: Jnews-ի հաղորդմամբ, այդ դպրոցներում հիմնականում զուգարաներ կկառուցվեն:
Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ լրացուցիչ ևս 10 դպրոցի նախագիծ են պատվիրել, եթե գումար լինի, այդ կրթարաններում ևս աշխատանքներ կտարվեն:
«10 դպրոց ուզում ենք այս տարի վերանորոգենք, եթե լրացուցիչ գումար լինի, ապա 10 դպրոցի նախագիծ ևս պատվիրել ենք, ունենք։ Եթե տարվա կեսից գումար եղավ այդ 10 դպրոցն էլ կվերանորոգենք։ Դպրոցների նախագծերը կազմվել է մոտավորապես 100 000, 80 000 և 90 000 լարիի սահմաններում, սակայն դպրոց կա, որ կազմել է 130 000 կամ 140 000 լարի»,- ասել է Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի աշխատակից Գարիկ Գալիվոնջյանը:
Վերանորոգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 963 798 լարի։