Բաբլոյան. Նման բան մեր գործում գոյություն չունի
«ՀՔԾ-ն ասում է Բաբոլյանը հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, որը բացառապես որևէ հիմք չունի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով, երբ տեսնի, որ դատը ճիշտ չի իրականացվում, մի օր կհրավիրի լրագրողներին ու կծանոթացնի հինգ հատորանոց գործի հետ. «Կտեսնեք, որ նույնիսկ մի բառ չկա, հնարավորություն չկա, որպեսզի ասեն՝ Բաբլոյանը սա սխալ է արել, այս պատճառով կարելի է Բաբլոյանին մեղադրել: Չգիտեմ՝ ՀՔԾ-ն ինչի վրա է հիմնվել: Եթե ինչ-որ գործ է ձևավորվում, որպեսզի միայն թե ազատվեն Հրայր Թովմասյանից, կարելի է ամեն մարդու վարկաբեկել, մեղադրել այն պարագայում, երբ որևէ հիմք չկա: Դրա համար հիմա շատ անհավատ եմ այդ հարցի վերաբերյալ»:
Հարցին, թե այսօր ի՞նչ փուլում է Հայաստանում գտնվում արդարադատությունը, նա պատասխանեց. «Երբ որ դատարանը իմ հարցով որոշում կընդունի, այդ ժամանակ մենք բոլորս կիմանանք, թե ինչ մակարդակում է գտնվում արդարադատությունը»:
Արա Բաբլոյանը նաև նշեց. «Երկրի վարչապետը իրեն թույլ է տալիս Հանրային հեռուստատեսությամբ երեք անգամ հատուկ նշել, որ Բաբլոյանը լինելով Ազգային ժողովի նախագահ, թույլ է տվել ապօրինություն Հրայր Թովմասյանի ընտրության հարցում: Բայց ինքն ինչ-որ մի բանի վրա հիմնվել է չէ՞, որ ասում է դա: Նշանակում է՝ իրեն ինչ-որ մեկը տվել է նման տեղեկություն: Ինքը հայտարարում է, որ Գագիկ Հարությունյանն ամսի 5-ին դիմում է գրում, որոշում եմ՝ այդ դիմումը հարմար չէ ձևակերպել ամսի 5-ին, ձևակերպում են ամսի 1-ով: Դա իր խոսքերն են:
Ուզում եմ տեղյակ պահել, որ այն գործով, որով ինձ մեղադրում են, այդտեղ նման բան գոյություն չունի, նման բան մեր գործում գոյություն չունի:
Գոյություն ունի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դիմումը մարտի 1-ով և գոյություն ունի ամսի 2-ը: Առանցքային օրեր կան, որոնք կարևոր են ընտրության հարցում, մեկը դա ամսի 5-ին է, երբ որ հրապարակվել է իմ կողմից ստորագրված հայտարարությունը դիմումի վերաբերյալ: Ոչ ոք չի առարկում դրա մասին, մյուսը ամսի 12-ը, որն, ըստ կանոնակարգի, եթե Գագիկ Հարությունյանը հետ չի վերցրել դիմումը, երկրորդ հայտարարությունն եմ ստորագրում ու հանդես եմ գալիս հայտարարությամբ, որ իրավունքի ուժով դադարում է իր լիազորությունները: Ամսի 5-ն ու 12-ը հստակ են:
Երբ որ գալիս ու սկսում են քննարկել՝ ինչո՞ւ նոր կանոնակարգով, հին կանոնակարգով…
Այդ կանոնակարգով գնացած հարցը ամսի 20-ին քննարկվել է, 94 պատգամավոր մասնակցել են քվեարկությանը, ամեն ինչի մասին քննարկել են, բացի նրանից, որ որևէ մեկն ասի՝ նոր կանոնակարգով չպետք է լինի, այլ հնով պետք է լինի: Ինչո՞ւ որևէ մեկը չի ասել՝ բոյկոտ եմ անում, սխալ կանոնակարգ է: 94-ը գնացել ու քվեարկել են, որոնցից մեկը ես եմ, ուրեմն 93-ը ճի՞շտ են, Արա Բաբլոյանը սխա՞լ: Արա Բաբլոյանը հավասար պատգամավոր է, ոնց որ բոլորը: Որևէ խախտում չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
- Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է
- Իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրությանը և օրենքին համապատասխան. Ա.Բաբլոյան
- Բաբլոյանին ու Բաբայանին նոր մեղադրանքներ են առաջադրվել
- Դատախազությունը որոշել է Բաբլոյանի վերաբերյալ քրգործը կրկին վերադարձնել քննիչին
- Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում էր
- ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը չեղարկելու միջնորդությունը
- Երվանդ Վարոսյան. Միակ քրեաիրավական գնահատականը կարող է լինել Բաբայանի ու Բաբլոյանի դեմ քրեգործի կարճումը
- Փաստաբան. Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է քննիչին
- ՀՔԾ. Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին