Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսինը գիրք կգրի համատեղ կյանքի մասին
Դերասան Ջասթին Թերուն, որը երկու տարի ամուսնացած է եղել դերասնուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ, մտադիր է իրենց համատեղ կյանքի մասին գիրք թողարկել: Այդ որոշումը նա ընդունել է նախկին կնոջ ու Բրեդ Փիթի վերամիավորման մասին լուրերի ֆոնին:
360tv.ru կայքը, հղում անելով New Idea-ին, գրում է, որ Թերուի կարծիքով, այս ամբողջ ընթացքում Փիթին փոխարինող է եղել, իսկ Ջենֆիերը սիրել է ուրիշին: Նա պնդում է, որ դերասանուհու հետ բաժանումից անմիջապես հետո գիրք գնելու առաջարկներ է ստացել, մինչև հիմա չէր ցանկանում հրապարակել իրենց ընտանեկան կյանքի մանրամասները:
Աղբյուրը պնդում է, որ Թերուն բնավորությամբ չար մարդ չէ, բայց Էնիսթոնի՝ Փիթի մոտ վերադառնալը նրա համար մեծ հարված է:
New Idea-ի աղբյուրները նշել են, որ Բրեդ Փիթը, ով զայրացած էր այս հեռանկարից, արդեն զանգահարել է Թերուին: Բայց վերջինս հանգիստ տեղեկացրել է, որ ինքը որևէ պայմանագիր չի ստորագրել Էնիսթոնի հետ չբացահայտման մասին և այդ գիրքը գրելու իրավունք ունի:
Հարակից հրապարակումներ`
- Բրեդ Փիթի որդեգրած երեխաներն անտեսել են նրա ծնունդը
- Ջենիֆեր Էնիսթոնը Ինսթագրամում մեկ օրում 7 միլիոն բաժանորդ է հավաքել
- Բրեդ Փիթը հրաժարվել է պայքարել «Օսկարի» համար
- Բրեդ Փիթը կրկին միայնակ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին